Գյումրու ռուսական ռազմաբազան վաղն էլ չի լինի Հայաստանում, եթե Երևանը շահագրգռված չէ դրա ներկայությամբ՝ Բիշքեկում լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Բայց արդյո՞ք Հայաստանը պատրաստ է դրան։ Խնդրեմ, մենք ոչ ոքի ոչինչ չենք պարտադրելու։ Իսկ եթե հայ ժողովուրդը ցանկանում է, որ նրանց կողքին ռուսական ռազմական որևէ թև լինի, ապա մենք կմնանք, կաշխատենք ու կհամագործակցենք»,- հավելել է Պուտինը։               
 

Մահացել է Ջորջ Մայքլը

Մահացել է Ջորջ Մայքլը
26.12.2016 | 20:12

Բրիտանացի երգիչ, երաժիշտ Ջորջ Մայքլը կյանքից հեռացել է 54 տարեկանում։ Նա մահացել է Անգլիայի Օքսֆորդշիր կոմսությունում գտնվող իր տանը, հայտնում է BBC-ին։ Մահվան պատճառը դեռևս հայտնի չէ։ Ոստիկանությունը որևէ կասկածելի հանգամանք չի հայտնաբերել։ ԶԼՄ-ները ենթադրում են, որ պատճառը սրտի անբավարարությունն է։ 2011-ին Ջորջ Մայքլը ծանր թոքաբորբ էր տարել, այն ժամանակ նա եղել է մահվան շեմին։


Ջորջ Մայքլը ծնվել է 1963-ին, Լոնդոնում, երաժշտական կարիերան սկսել է 1980-ականներին Wham դուետի կազմում, խմբի փլուզումից հետո սկսել սոլո կարիերա։ Երաժիշտը թողարկել է 6 սոլո ալբոմ։ Ջորջ Մայքլը ստացել է բազմաթիվ երաժշտական մրցանակներ` 3 «Գրեմմի» և 5 MTV մրցանակ։ Նրա վերջին՝ Symphonica ալբոմը թողարկվել է 2014-ին։

Դիտվել է՝ 971

Մեկնաբանություններ